ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկն առաջինն է քոլեջի դիմորդների թվով

Պոլիտեխնիկը առաջինն է քոլեջի դիմորդների թվով, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

Քոլեջի 420 տեղի համար 692 դիմորդ հայտ է ներկայացրել։

Ավարտվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Երևանի քոլեջի ընդունելության դիմում-հայտերի գրանցումը։ 191 անվճար և 229 վճարովի տեղերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար 692 դիմորդ է հայտագրվել։

«Ներկայացված թվերը խոսում է Պոլիտեխնիկի քոլեջի նկատմամբ վստահության և կրթության որակի տարեցտարի աճի մասին։

Միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության կարգի փոփոխության համաձայն՝ այս տարի առաջին անգամ է, որ դիմորդները մեկ ուսումնական հաստատություն կարող էին դիմել, հետևաբար 692 դիմորդ միանշանակ ընտրել է #ԴեպիՊոլիտեխնիկ ճանապարհը»,-նշված է գրառման մեջ։

Comment here