ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն դիմորդների թվով կրկին առաջատար է հայաստանյան բուհերի շարքում (2025-2026 ուստարի)

«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար

Երևանի պետական համալսարանը բակալավրիատի 2025-2026 ուստարվա ընդունելության դիմորդների թվով կրկին առաջատար է հայաստանյան բուհերի շարքում, Usanogh.am-ին հայտնում են Մայր բուհից։

Բակալավրի 54 կրթական ծրագրերի 2 371 տեղի համար (464 անվճար, 1907 վճարովի) հայտագրվել է 3666 դիմորդ։

ԵՊՀ-ում դիմորդներին ամենաշատը հետաքրքրում են «Իրավագիտություն» (330 դիմորդ /140 տեղ), «Միջազգային հարաբերություններ» (248 /110) և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» (220/195) կրթական ծրագրերը։

Ամենաքիչ դիմորդները հայտագրվել են «Աստվածաբանություն» (8 դիմորդ/15 տեղ), «Արվեստաբանություն» (10/15) և «Մեխանիկա» (12/19) կրթական ծրագրերի համար։

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընթանում էր 2025 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews