ԳլխավորԼուրԽճանկար

Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու մրցույթ է հայտարարել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու համար մրցույթ է հայտարարվել:

«Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Ծառուկյանը:

Քանդակը, առանց պատվանդանի, պետք է լինի խորհրդանշանական  բարձրության՝ 33 մետր։

Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի հայտնի արձաններից մեկը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում է՝ Կորկովադու լեռան գագաթին։ Այն ընդգրկված է Աշխարհի նոր յոթ հրաշալիքների կազմում։ Արձանի բարձրությունը 38 մ է (ներառյալ 8 մետրանոց պատվանդանը), ձեռքերի բացվածքը՝ 28 մ, ծանրությունը՝ 1145 տոննա։