ԳլխավորԼուր

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց պատգամավորների փակ գաղտնի քվեարկության արդյունքները։

Ըստ այդմ՝ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը կողմ է քվեարկել «Իմ քայլը» խմբակցության 87 (դեմ՝ 0) պատգամավոր։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը, առողջական խնդիրների պատճառով, այսօր ԱԺ չի եկել։ «Իմ քայլից» քվեարկությանը չի մասնակցել նաեւ Թագուհի Թովմասյանը։

ԱԺ «ԲՀԿ» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակաշրջանում ընտրակաշառքներ բաժանելու գործի շրջանակներում։

Comment here