ԳլխավորԼուր

«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրության ժամկետը երկարաձգվել է. անվճա՞ր է արդյոք այն դպրոցականների համար

Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխը Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով և քանի որ առաջիկա շաբաթն արձակուրդային է, հուսամ կհասցնեք բոլորդ այցելել թանգարան»,-գրել է նա։

Գրառման մեկնաբանություններում, սակայն, օգտարերերից մեկը գրել է

«Անահիտ աստվածուհուն պատկանող ցուցադրությանը թույլ չեն տալիս դպրոցական բաժանորդային տոմսերով, ինքս ուղեկցել եմ աշակերտներին և ստացել պատասխան, որ Անահիտին նվիրված ցուցադրությունը տեսնելու համար յուրաքանչյուրը պետք է վճարեն 4000 դրամ»։

Հիշեցնենք, որ միջազգային ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում բացվել է 2024 թ. սեպտեմբերի 21-ին՝ 6 ամսով։ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը: