ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողների կողմից Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման թվով 85 ուսանողների համար կազմակերպվել և անց են կացվել «ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով դասընթացներ:
Տեսական դասընթացների շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև «Փրկարարական պարզ գործիքներ և սարքեր», «Անվտանգության կանոնները փրկարարական աշխատանքներ իրականացնելիս» թեմաներին, որոնց գործնական մասն անցել է ՓԾ ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում։
Դասընթացների ժամանակ ուսանողներին մանրամասն ներկայացվել են փրկարարական գործիքների կիրառման առանձնահատկությունները, անվտանգության կանոններին և հրշեջ-փրկարարական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։