ԳլխավորԼուր

Խափանումներ՝ Վիվա-ՄՏՍ-ում

vivamts

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ։ Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում:

«Վիվա-ՄՏՍ-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է Վիվա-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը:

Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը»:

Ավելի վաղ դադարել էին գործել Ucom ընկերության ծառայությունները։ Այս պահին մասնակիորեն գործում են Ucom-ի բջջային կապն ու համացանցը։

Comment here