ԳլխավորԼուր

Ինտերնետի միջազգային կապուղիներում խնդիրներ կան

Ինտերնետ

Ինտերնետի միջազգային կապուղիներում խնդիրներ կան, ինչի հետևանքով վերջին ժամերին Հայաստանի բաժանորդներն ինտերնետից օգտվում են խափանումներով։ Օպերատորները պաշտոնական հաղորդագրություններ են տարածել՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։

«Յուքոմ» ընկերությունից տեղեկացնում են, որ միջազգային կապուղիներում առկա տեխնիկական խնդիրների պատճառով ցանցի որոշ հատվածներում նկատվել են խափանումներ, որոնք այժմ կարգավորված են:

«Վիվասել ՄՏՍ Արմենիա» ընկերությունից էլ հայտնում են, որ մատակարար ընկերության կապուղու վթարի պատճառով առկա է տվյալների փոխանցման ծառայությունների անկայունություն, գործի է դրվել ռեզերվային համակարգը։