Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով Team Telecom Armenia-ում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր, նման հայտարարություն է տարածել ընկերությունը։
«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,-նշված է հաղորդագրության մեջ: