Հունիսի 6-7-ը Երևանում կանցկացվի «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրով «Կապի եվրոպական գագաթնաժողով-2023»-ը, տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Միջոցառման երկու օրերի ընթացքում ոլորտի մասնագետները աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Հայաստանից, Վրաստանից, Ղրղզստանից և Հունաստանից կմիավորեն իրենց ջանքերը` գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:
Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը` այսօր աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց մոտ 2,7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի` կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից և բնակչության սակավությունից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը։
Գագաթնաժողովի ծրագիրը՝ այստեղ։