ԳլխավորԼուր

Ուսանողները և երիտասարդ մասնագետները հրավիրվում են դիմելու «Nuclear Security Delegation for the Future» նախաձեռնությանը

Ատոմակայան

2024 թվականի մայիսի 20-24-ը Վիեննայում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում (ԱԷՄԳ) տեղի կունենա «ICONS 2024. Shaping the Future» համաժողովը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«ICONS 2024. Shaping the Future» համաժողովն առանցքային իրադարձություն է միջուկային անվտանգության ոլորտի հանրության համար՝ ամբողջ աշխարհում:

Համաժողովի շրջանակում ԱԷՄԳ-ն կոչ է անում անդամ երկրների երիտասարդներին մասնակցել «ICONS 2024-ի» բարձր մակարդակի և տեխնիկական քննարկումներին:

Հետաքրքրված համալսարանական ուսանողները և կարիերայի վաղ շրջանի մասնագետները (առավելագույնը 5 տարվա աշխատանքային փորձ) հրավիրվում են դիմելու «Nuclear Security Delegation for the Future» նախաձեռնությանը: Սույն դասընթացը նախատեսված է միայն երիտասարդների համար:

Ծրագրին մասնակցելու համար կընտրվի առավելագույնը տասը դիմորդ, որոնց ծախսերը կփոխհատուցվեն ԱԷՄԳ-ի կողմից:

Դիմելու վերջնաժամկետ է սահմանված 2024 թվականի փետրվարի 1-ը:

Մանրամասն տեղեկությունները՝ կից նյութում և ստորև նշված հղումներում:

https://www.iaea.org/events/icons2024

https://www.iaea.org/events/icons2024/nuclear-security-delegation-for-the-future

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010- 599- 646 հեռախոսահամարով, ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն: