Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը մարտի 25-ից փոխվել է: Նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն է:
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ: Ապրանքանիշի փոփոխության վերաբերյալ ընկերությունը կտեղեկացնի առանձին:
Համապատասխանաբար փոփոխվել են նաև Ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները։