ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում Վրացագիտության կենտրոն կբացվի

ԵՊՀ

Մարտի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա Վրացագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկանում ենք ԵՊՀ-ից:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիորգի Ամիլախվարին:

Տեղեկացնենք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Հավելենք, որ ԵՊՀ-ում նախատեսված էր Վրացագիտության կենտրոն բացել դեռ 2024 թվականի փետրվարի 2-ին, սակայն դա անորոշ ժամանակով հետաձգվեց, քանի որ վրացական պատվիրակության նախատեսված այցը Հայաստան չկայացավ՝ Վրաստանի վարչապետի պաշտոնից Իրակլի Ղարիբաշվիլիի ու նախարարների հրաժարականի պատճառով։