ԳլխավորԼուր

Նշանակվել է ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Մանուկ Բարսեղյան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը ընտրվել է ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Մանուկ Բարսեղյանը  1995-1997թթ. կրթությունը ստացել է Գյումրիի «Բալատոն» վարժարանում: 1997-2002թթ. սովորել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, 2002-2005թթ. ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում: 2006թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև 2019թ.՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Եղիազար Վարդանյանը մարտի 21-ին նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ։