ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ի ուսխորհուրդը նոր նախագահ ունի

Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի ընդլայնված նիստը, որը նախագահում էր ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը։ Մասնակցում էին  ֆակուլտետների պատվիրակները և ուսանողական խորհրդի նախագահության անդամները։ Նիստին ներկա էին նաև ուսանողական խորհուրդը տարբեր տարիներին ղեկավարած նախագահներից տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Հայկ Սարգսյանը և ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովսեփ Հովեյանը։

Մինչ օրակարգին անցնելը, գործող նախագահ Արմեն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և ընդգծեց, որ իր պաշտոնավարման 3 տարիների ընթացքում հնարավորինս պաշտպանել է ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների ինքնավարությունը:

«Ուսանողական խորհուրդը եղել և շարունակելու է մնալ համալսարանի կարևորագույն կառույցներից մեկը,որը ծառայել ի նպաստ ուսանողի, որտեղ ուսանողը բարձրացրել է հարցեր, ստացել իրեն հուզող հարցերի լուծման ուղիները և ներգրավել բուհական կյանքին, լինելով իրազեկված և պաշտպանված»-նշեց Ա․ Հարությունյանը։

ՈՒԽ նախագահ Արմեն Հարությունյանը ներկայացրեց նախագահի թեկնածու Սուսաննա Հակոբյանի անձնական գործը և տեղեկացրեց,  որ Ս․ Հակոբյանը  ուսանողական կառույցի կազմում ընդգրկված է եղել դեռևս 2018 թ.-ից և իրականացրել է 3 խոշոր ուսանողական ծրագրեր:
ՈՒԽ նախագահության բաց քվեարկության արդյունքում միաձայն նախագահ ընտրվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի  ֆակուլտետի ուսանողուհի Սուսաննա Հակոբյանը:

Comment here