ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլ՝ ՃՇՀԱՀ-ում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը օգոստոսի 20-ից սկսում է մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի դիմումների ընդունումը:

Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Երկրորդ փուլի դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա օգոստոսի 20-ից 26-ը՝ աշխատանքային օրերին ժամը 09.00 -18.00, իսկ հրամանագրումը կատարվում է մինչև սեպտեմբերի 1-ը:

Մագիստրատուրայի կրթական ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ առկա կրթական ծրագրերի շարքին ավելացել է ևս մեկը՝ «Անշարժ գույքի և շինարարության կառավարում», իսկ որոշ մասնագիտությունների համար ուսումնառության 2 տարին կրճատվել է մինչև 1 տարի 2 ամիս։

Փաստաթղթերն ընդունվելու են առցանց եղանակով nuaca.am կայքի միջոցով, հարթակը հասանելի կլինի օգոստոսի 20-ից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ընդունող հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010/043 58 01 56։

Comment here