ԳլխավորԼուր

Վանաձորում բացվել է ռեժիսոր Վահե Շահվերդյանի հուշաքարը

Վահե Շահվերդյանի հուշաքարը Վանաձորում

Մարտի 24֊ին Վանաձորի Ազատամարտիկների 20 հասցեում բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վահե Շահվերդյանի հուշաքարը։

Բացման խոսքով հանդես եկավ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը, ապա գնահատանքի խոսքեր ասացին ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանը, Ռոզա Մխիթարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Թերեզա Շահվերդյանը։ Վահե Շահվերդյան թողած ահռելի ժառանգության մասին խոսեց Կարեն Ադամյանը։

Հուշաքարը բացեցին Սուրեն Շահվերդյանը և հուշաքարի հեղինակ, քանդակագործ Էդիկ Բոջուկյանը: Նախաձեռնության հովանավորը Կարեն Ադամյանն է։

Հավելենք, որ Վահե Շահվերդյանը 1973-1996 ու 2008-2022 թթ. եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Վահե Շահվերդյանի հուշաքարը Վանաձորում
Վահե Շահվերդյանի հուշաքարը Վանաձորում

Վահե Շահվերդյանի հուշաքարը Վանաձորում