ԳլխավորԼուր

Հայտնի են քիմիայի բնագավառում 2023 թ. Նոբելյան մրցանակակիրները

Քիմիայի նոբելյան մրցանակակիրները (2023)

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Մունգի Բավենդիին, Լուի Բրուսին և Ալեքսեյ Էկիմովին՝ ատոմների կլաստերների հայտնաբերման համար, որոնք հայտնի են որպես քվանտային կետեր։ Դրանք օգտագործվում են հարթ էկրանների, լուսադիոդային (LED) լույսերի եւ այն սարքերի մեջ գույներ ստեղծելու համար, որոնք օգնում են վիրաբույժներին տեսնել արյունատար անոթները ուռուցքներում:

Ակադեմիան, որը շնորհում է մրցանակը, ասել է, որ գիտնականները «գույն են ավելացրել նանոտեխնոլոգիային»: