ԳլխավորԼուր

Հայ ըմբիշները 2 ոսկի, 1 արծաթ են նվաճել Հունգարիայում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող UWW միջազգային վարկանիշային մրցաշարում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակիչում (տեսանյութում) 4։1 հաշվով առավելության հասավ Ղրղզստանի ներկայցուցիչ Թաիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ ու նվաճեց հաղթողի կոչումը։

Հայաստանը ներկայացնող մյուս երկու ըմբիշները՝ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը այս մրցումներում հանդես եկան միևնույն՝ 70 կգ քաշային կարգում ու հաղթելով բոլոր մրցակիցներին՝ հասան եզրափակիչ։ Բայց Թևանյանը հրաժարվեց գորգ դուրս գալուց՝ բավարարվելով արծաթե մեդալով։

2024 թվականին Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերի ազատ ոճայինների մրցաշարում մասնակցելու են Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, բայց Արսենը հանդես է գալու 57կգ քաշային կարգում, իսկ Վազգենը՝ 65կգ քաշային կարգում։