ԳլխավորԼուր

Երևանում բացվել է «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովը

Երևանում բացվել է «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովը

Երևանում բացվել է «DigiTec 2022» բարձր տեխնոլոգիաների համաժողովը, որը անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը բացման խոսքում հայտնել է, որ 2023 թվականին համաժողովն անցկացվելու է 2 անգամ` գարնանն ու աշնանը։

Ռոբերտ Խաչատրյանի խոսքով` ներկայիս համաժողովը ներկայացված է որպես «DigiTec 2022», որը հետաձգվել էր Ադրբեջանի կողմից 2022 թ. սանձազերծված սեպտեմբերյան ագրեսիայի պատճառով։

«DigiTec – 2023»-ը կանցկացվի աշնանը։

Համաժողովի շրջանակում կստորագրվի Համագործակցության հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև:

Հուշագրով ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: