ԳլխավորԼուր

Օրբելի եղբայրների թանգարանը միացվում է Հայաստանի պատմության թանգարանին

Օրբելի եղբայրների արձանը Ծաղկաձորում

Ծաղկաձորում գործող Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիացվի Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես մասնաճյուղ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց այսօր կառավարության նիստում։ Ըստ հիմնավորման՝ մինչև 1993 թվականը թանգարանը եղել է Պատմության թանգարանի մասնաճյուղ, հետագայում վերակազմակերպվել է որպես առանձին պետական ոչ առևտրային կազմակերպություն։

«Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել ինչպես նաև ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը»,- նշված է հիմնավորման տեքստում։

Թանգարանի 8 հաստիքներից կրճատում չի լինելու, տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։