ԳլխավորԽճանկար

Պետերբուրգում տեղադրվել է Վիկտոր Ցոյի արձանը

Սանկտ Պետերբուրգում տեղադրվել է ռոք-երաժիշտ, երգահան Վիկտոր Ցոյի (1962-1990) 4 մետրանոց արձանը՝ նրա մահվան 30-ամյակի նախօրեին։

Բրոնզաձույլ արձանի հեղինակն է Մատվեյ Մակուշկինը։

Հանդիսավոր բացումը, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, հետաձգվել է անորոշ ժամանակով։

Ավելի վաղ երգչի արձաններ են տեղադրվել Ալթայի մայրաքաղաք Բառնաուլում՝ պետական մանկավարժական համալսարանի մոտ, եւ Ղազախստանում։

2018 թվականին Ղազախստանի նախին մայրաքաղաք Ալմաթիում՝ Տուլեբաեւի փողոցում, ղազախ կինոռեժիսոր Ռաշիդ Նուգմանովի «Ասեղ» ֆիլմի ստեղծման 30-ամյակին, տեղադրվել է Վիկտոր Ցոյի մարմնավորած հերոսի՝ Մորոյի արձանը այն նույն ծառուղում, որտեղ նկարահանվել են ֆիլմի վերջին հատվածները։ Արձանի հեղինակը կրկին Մատվեյ Մակուշկինն է։

 

 

Comment here