ԳլխավորԼուր

Սերժ Սարգսյանի ասուլիսը տեղի կունենա «Հարսնաքար» համալիրի բացօթյա հատվածում

Ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Միջոցառման վայր լրագրողների մուտքը կիրականացվի միայն ՀՀ ԱԺ-ում հավատարմագրումը հաստատող վկայականի առկայության դեպքում:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 37 շենքի («Հարսնաքար» համալիր) բացօթյա կանաչ հատվածում:

 

Comment here