ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում դասախոսների կրճատումներ չեն նախատեսվում

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի, Ռաֆայել Բարխուդարյանի և Միքայել Հովհաննիսյանի հանդիպումը ֆակուլտետների փոխդեկանների հետ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կարգի նախատեսվող փոփոխությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, ներկայացվել է ԵՊՀ բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքը:

Այս մասին հայտնում են ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից:

Փոխդեկանները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրներն ու մտահոգությունները, իսկ պրոռեկտորները ներկայացրել են տարբեր ուղղություններով իրականացվող և իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպմանը հաջորդել են ապատեղեկատվություն պարունակող մեդիա հրապարակումներ՝ 2022 թվականի մայիսի 10-ին ԵՊՀ բոլոր աշխատակիցներին տեղեկացում է ուղարկվել, որ ԵՊՀ դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում, և մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։