ԳլխավորԼուր

«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ակցիան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում չի ընդգրկվել, մենք ժամանակավորապես դադարեցնում ենք բողոքի ակցիան և անցնում ենք դասավանդման բնականոն ռեժիմին։ Այս մասին հայտարարել է «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ նախաձեռնութունը՝ դեմ լինելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մի քանի դրույթներին, դասախոսներին կոչ էր արել նախազգուշական դասադուլ իրականացնել։

«Առաջիկայում մեր նախաձեռնության կողմից ներկայացնելու ենք լուծումներ ու առաջարկություններ՝ օրենքի նախագծում եղած թերությունները և հակասահմանադրական իրավակարգավորումները վերացնելու համար։

Միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում հետամուտ լինելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ բոլոր այն ստորաբաժանումներին, դասախոսներին և ուսանողներին, որոնք աջակցեցին մեզ»,-նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան հայտարարության մեջ։

Comment here