ԳլխավորԼուր

Ալեն Սիմոնյա՞ն, թե՞ Արթուր Դանիելյան. ո՞վ է ում հարվածել

Հիվանդանոց

«Ադեկվադ» միաբանության անդամն Կոնստանտին Տեր-Նակալյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իրենց միաբանությունից Արթուր Դանիելյանը փողոցում հանդիպել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, ով բարեւելուց հետո հարվածել է Արթուր Դանիելյանին, նա այժմ հիվանդանոցում է։ Ավելի ուշ պարզվեց, որ վերջինս հիվանդանոցում չէ։

Տեր-Նակալյանը նաեւ լուսանկար է հրապարկել, որտեղ երևում է Դանիելյանի վնասված և արյունոտված քիթը։

Իր հերթին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,-նշել է նա:

Ալեն Սիմոնյանն էլ հայտնել է, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Սիմոնյանը վնասվածք ունի քիմքի մասում։

Comment here