Մահացել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արամ Հովսեփյանը։ Այս մասին հայտնում են Սիսիանի համայնքապետարանից։
«Ցավով տեղեկացնում ենք, որ Սիսիանի համայնքից Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Արամ Բենիկի Հովսեփյանն էլ միացավ անմահներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 17-ին, ժամը 17։00-ին, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Սիսիանի համայնքապետարանի ողջ աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում հերոսի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»,-նշված է համայնքապետարանի գրառման մեջ։