ԳլխավորԼուր

«Բիլայնի» բաժանորդները զրկվել են ինտերնետից

Beeline Armenia-ն տեղեկացնում է.

«Սիրելի բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։

Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից:

Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։