ԳլխավորԼուր

Բուդապեշտում մեկնարկում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան

Բուդապեշտում մեկնարկում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան, որը կտևի մինչև  սեպտեմբերի 23-ը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Առաջին խաղափուլը կսկսվի Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Կանանց հավաքականի կազմում են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 184 երկրների մեջ՝ 11-րդ տեղը:

Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։

Այսօր մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Մալթայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի հետ:

Խաղերին կարող եք հետևել այստեղ։