ԳլխավորԼուր

Անչափահասները չեն կարող ամուսնանալ. օրենքն ընդունվեց

Հարսանիք, գնչուհի

Հայաստանում ամուսնության տարիքային շեմ սահմանվեց 18 տարեկանը՝ առանց բացառության։

Նախագիծն այսօր Ազգային ժողովի նիստում ընդունվեց ամբողջությամբ։ Նախագծի հեղինակ,  ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյան խոսքով՝ եզդիների մոտ վաղ ամուսնությունն ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ։

Ներկայում գործող ՀՀ օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, սակայն անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե նրա զուգընկերոջ 18 տարին արդեն լրացել է և կա ծնողների, որդեգրողների կամ խնամակալի համաձայնությունը:

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Վիճակագրական տվյալներ

2021 թվականին ՀՀ-ում 16 տարեկանների 5 ամուսնություն է եղել, 2022 -ին` 4, 2023-ին` 3, 2024 թ.  2։

17 տարեկանների դեպքում 2021 թվականին` 49, 2022 -ին` 26, 2023 -ին` 24, 2024 թ. 9 ամուսնություն է գրանցվել։

18 տարեկաններին դեպքում 2021 թվականին գրանցվել է 135 ամուսնություն, 2022-ին` 155, 2023-ին՝ 55, 2024 թվականի այս պահի դրությամբ արդեն 84 ամուսնություն կա։