ԳլխավորԼուր

ԿԳՄՍ 2 փոխնախարար ազատվել են աշխատանքից

Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանը

ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանը, տեղեկանում ենք e-gov.am էլեկտրոնային կառավարման հարթակից։

Մեկ այլ որոշմամբ էլ նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վիրաբյանը, որը Երևանի փոխքաղաքապետն էր Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիներին, հետո ստանձնեց Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը (մինչև 2025 թվականի դեկտեմբեր)։ Նա համակարգելու է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները։

Դանիել Դանիելյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի օգոստոսի 24-ին։

Հասմիկ Ավագյանն էլ այդ պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի մարտի 24-ից։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews