Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սպանել են «Գորշ գայլեր» կազմակերպության նախկին ղեկավար Սինան Աթեշին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Զինված հարձակումը տեղի է ունեցել երեկ՝ Սինան Աթեշի և նրա ընկերոջ` Սելման Բոզքուրթի վրա։
Սինան Աթեշը, որը ստացել է հրազենային վնասվածք գլխի շրջանում, տեղում մահացել է իսկ Սալման Բոզքուրթը վիրավորում է ստացել ուսի շրջանում։
Ոստիկանությունը որոնում է կրակոցները արձակող անձանց։