ԳլխավորԼուր

Ալթայի տուրբազաներից մեկում սպանված ընտանիք է հայտնաբերվել

Ալթայի երկրամասի (ՌԴ) «Գլոբուս» տուրիստական բազայում մահացած 4 մարդ են հայտնաբերել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանգստավայրի սեփականատերը դիմել է իրավապահներին այն բանից հետո, երբ հանգստացողները մի քանի օր դուրս չեն եկել համարից։

Բացելով դուռը՝ հայտնաբերել են  նրանց անկենդան մարմինները։ Մահացածները Բառնաուլի բնակիչներ են՝ մեկ ընտանիքի անդամներ՝ 2 մեծահասակ եւ 2 երեխա։

Նրանք տուրբազա էին ժամանել հուլիսի 26-ին։

Հարուցվել է քրեական գործ։ Նախնական վարկածով՝ ընտանիքը քրեական հաշվեհարդարի զոհ է դարձել։

Comment here