ԳլխավորԽճանկար

Ինչ ու ինչպես անել, որ ամանորյա ցանկությունն իրականանա

Ամանոր, հեռախոս, աղջիկ

Ամանորյա ցանկությունները պետք է ճիշտ ձևակերպել։ Դուք կարող եք ցանկությունը գրել մի կտոր թղթի վրա, այրել, իսկ հետո շամպայն խմել մոխիրով, բայց նաև պետք է պահպանել մի քանի այլ կանոններ, որոնք կօգնեն, որ ցանկություններն անպայման իրականանան։ Օրինակ, դրանք պետք է լինեն կոնկրետ և ունենան հստակ ժամանակային սահմանափակումներ, խորհուրդ են տալիս «ՌԻԱ Նովոստի»-ին հոգեբանները:

Այրված երկտողի և շամպայնի մոգությունը

Գրված ցանկությամբ թուղթն այրելու, մոխիրը շամպայնի մեջ գցելու և մի քանի կում խմելու հայտնի ավանդույթը բավականին օգտակար է, կարծում է հոգեբանական գիտությունների թեկնածու Քրիստինա Իվանենկոն:

«Սա ոչ միայն շատ է միավորում, այլև հարգանքի տուրք է մեր հինավուրց մտածողությանը, որը շատ է սիրում տարբեր ծեսեր և ուրախանում է դրանցով, դա նվեր է մեր ներքին երեխային, որը նույնպես պաշտում է նման գործողությունները», — ասում է Իվանենկոն։

Բացի այդ, ըստ փորձագետի, այս ծեսը օգնում է նպատակներ դնել գալիք տարվա համար:

«Ամանորյա կեսգիշերը հուզականորեն շատ հագեցած պահ է, և երբ մենք մեր առջեւ նպատակներ ենք դնում, իսկ ցանկություն պահելը ոչ այլ ինչ է, քան նպատակ դնելը, հենց այս էմոցիոնալ լիցքավորված պահին մենք կարծես տպավորում ենք նրանց մեր ներսում ու հետո ամբողջ տարվա ընթացքում ավելի շատ հնարավորություններ ենք ունենում դրանց ձգտելու», — պատմել է Իվանենկոն:

Ժամկետներ չկան՝ արդյունքներ էլ չեն լինի

Մարդկանց մեծամասնության ցանկությունները մնում են պարզապես ցանկություններ, քանի որ դրանք սխալ են պահում կամ ձևակերպում, ասում է հոգեբան Իննա Պաուստովսկայան:

«Ցանկությունների իրականացման համար բավարար չէ մի կտոր թուղթ այրել և մոխիր խմել շամպայնով ՝ ժամացույցի վերջին զարկերի ժամանակ ։ Տիեզերքը չի սիրում հենց այնպես նետված մտքեր: Եվ որպեսզի նա օգնի մեզ, պետք է օգնել նրան», — նշում է մասնագետը։

Որպեսզի ցանկությունները կատարվեն, պետք է հաշվի առնել մի շարք կանոններ: Եվ առաջին հերթին, դա ցանկությունների կատարման ժամկետներն են:

«Ե՞րբ եք ուզում, որ դրանք իրականանան։ Դրանք պետք է լինեն համարժեք, իրական ժամկետներ։ Արդյոք իրատեսական է այն իրականացնել մեկ տարում։ Ժամկետներ չկան, արդյունքներ էլ չեն լինի», — նշում է Պաուստովսկայան։

Իվանենկոն նույնպես կարևորում է ցանկության կատարման ժամանակը որոշելը։ Ըստ նրա, այս չափանիշը նրանց իրականանալու ավելի մեծ հնարավորություն է տալիս, և եթե նույնիսկ հետո փոխեք ժամկետները, ապա «ժամանակաչափը» որոշակի հոգեբանական հստակություն ու կայունություն է տալիս։

Կոնկրետություն, չափելիություն և մատչելիություն

Փորձագետները նշում են, որ ցանկությունների հաջորդ կարևոր չափանիշներն են դրանց կոնկրետությունը, հասանելիությունն ու չափելիությունը, ինչպես նաև դրանց նշանակությունը:

«Ձևակերպումների մեջ հնարավորինս կոնկրետ Եղեք։ Որքան քիչ վերացական լինի ձեր ցանկությունը, այնքան ավելի հավանական կլինի, որ այն կիրականանա: Համաշխարհային բանաձևերը, ինչպիսիք են ամբողջ աշխարհում խաղաղությունը և երջանկությունը ձեր և ձեր ընտանիքի համար, նույնպես լավն են, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք հորիզոնում երևացող  երազներ էլ կմնան, եթե դրանք չվերածեք ավելի կոնկրետ բանի», — խորհուրդ է տալիս Իվանենկոն:

Հաջորդ կետը, որը նույնպես ցանկությունը կդարձնի ավելի իրագործելի, չափելիությունն է: Կարևոր չէ, թե ինչպես և ինչում, բայց դուք պետք է գտնեք ձեր «քանոնը», որով կարող եք չափել ցանկությունը ՝ կիլոգրամներով, գրամներով, դոլարով, ռուբլով, մետրերով, կիլոմետրերով, ժամերով։

«Օրինակ՝ ոչ թե ֆրանսերեն սովորել մինչև ազատ շփվելու մակարդակ, այլ սովորել այնքան, որ կարողանաք կարդալ առանց թարգմանչի, ոչ միայն տեղափոխվել ձեր տուն, այլ՝ ինչպիսին պետք է լինի այն, քանի պատուհան և քանի քառակուսի մետր պետք է ունենա այդ տունը», — բացատրում է Իվանենկոն:

Ցանկությունը պետք է լինի իրագործելի, բայց մյուս կողմից ՝ բավականին հավակնոտ, որպեսզի հուզմունք զգաք դրա կատարման ակնկալիքից։

Եվ, իհարկե, ցանկությունը պետք է մեծ նշանակություն ունենա ձեզ համար, այսինքն ՝ ձեր ցանկության հետևում պետք է լինի հարցի պատասխանը.«Իսկ ինչո՞ւ, հանուն ինչի»։

«Ոչ միայն նիհարել 10 կիլոգրամով, այլ՝ նիհարել հանուն նրա, որ մրցումների մասնակցես, քեզ թեթեւ զգաս մարաթոնում։ Ոչ միայն վաստակել 30% — ով ավելի, այլ որ կյանքի որակը նոր մակարդակի հասցնել», — ասում է Իվանենկոն։

Իրականացում և ազդեցություն

Երբ ցանկություններ եք պահում, հիշեք, որ դրանք պետք է կախված լինեն միայն ձեզանից, նշում են փորձագետները։ Եթե ցանկությունը կախված է արտաքին պայմաններից, ապա դժվար թե արժե դրա մասին մտածել։

Օրինակ, դուք չպետք է ցանկություն պահեք, որ ձեր ամուսինը կամ ընկերը թողնի ծխելը, քանի որ դա ձեր սեփական ջանքերից կախված չէ.

«Փորձեք գուշակել այն գործոնները, որոնց վրա կարող եք ազդել», — խորհուրդ է տալիս Իվանենկոն:

Բացի այդ, նախքան ցանկություն հայտնելը, մտածեք այն մասին, թե ինչ եք արդեն փորձել այն իրականացնելու համար: Ըստ Պաուստովսկայայի, այս հարցը կօգնի հասկանալ, թե որ մեթոդները չեն գործում և ինչի վրա չպետք է ծախսեք ձեր ժամանակը: Միևնույն ժամանակ, հոգեբանն առաջարկում է ուշադրություն դարձնել ռեսուրսներին ՝ իրենց ցանկությունները կատարելու համար:

«Նկարագրեք, թե ինչը կարող է օգնել ձեզ՝ ձեր հմտությունները, ծանոթները, այն ամենը, ինչը կօգնի ձեզ մոտենալ նպատակին», — խորհուրդ է տալիս նա։

Նրա խոսքով, պետք է ուսումնասիրել նաև խոչընդոտները։ Օրինակ, ինչը կարող է խանգարել, ինչու դեռ նպատակին չեք հասել և ինչպես դրանք վերացնել ունեցած ռեսուրսների միջոցով: Արժե նաև մտածել այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա ցանկալի կատարումը:

«Ինչ կլինի հետո, երբ հասնեք նպատակին։ Իսկ ընդհանրապես այն արժե, որ իրեն հասնեք»- ասում է Պաուստովսկայան։

Հոգեբանի խոսքով ՝ ամանորյա ցանկություններն ու նպատակներն առավել հաջողությամբ իրականացվում են տարեսկզբի առաջին երեք ամիսներին, իսկ դրանց իրականացման ուղղությամբ պետք է սկսել աշխատել արդեն 72 ժամվա ընթացքում:

«Առաջին քայլը, որը կարևոր է անել 72 ժամվա ընթացքում, սկսել տեղեկատվություն հավաքել, մտածել, քննել, հասկանալ՝ ինչ ես ուզում, ինչը թույլ կտա սկսել ինչ-որ բան անել նպատակին հասնելու ուղղությամբ։ Եթե 72 ժամվա ընթացքում ոչինչ չեք արել, կարող եք հանգիստ մոռանալ ձեր նպատակի մասին: Դժվար թե դուք դրան հասնեք», — եզրափակել է հոգեբանը։

«ՌԻԱ Նովոստի», թրգմ. Usanogh.am-ի