ԳլխավորԼուր

Արմեն Դարբինյանի գրառման մեջ շարունակվել են անհիմն մեղադրանքները. ԿԳՄՍՆ

Հայ-ռուսական համալսարան

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան էջի փետրվարի 10-ի գրառման մեջ շարունակվել են ԿԳՄՍՆ-ին ուղղված անհիմն մեղադրանքները, տեղեկացնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։

«Այսպես՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին վերաբերող պնդումների առնչությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որն, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում:

Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող» «ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի հանդեպ հետաքրքրվածությունը» պայմանավորված է ներկայում Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցակարգերի վերաբերյալ ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով համադրել տարբեր իրավապայմանագրային ձևերով հիմնված բուհերի համապատասխան կարգավորումները»,-նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնեք, որ այսօր Հայ-ռուսական համալսարանում բողոքի ակցիա է իրականացվել՝ ի պաշտպանություն ռեկտոր Արմեն Դարբինյանի։

Comment here