ԳլխավորԼուր

Զինծառայողների դիերի և մասունքների պահման գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Մայիսի 31-ին ԶԼՄ–ներում և սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին Աբովյանի դիահերձարանից, որոնցում երևում էին սպիտակ պարկեր` լցված զոհված զինծառայողների աճյուններով։

Comment here