ԳլխավորԼուր

Ի գիտություն ուսուցչի տարակարգի համար դիմող ուսուցիչների

Ուսուցիչների կամավոր ատեստավորում

Ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է ուսուցչի տարակարգ ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելու ձևաչափ։

Անհրաժեշտ է, որպեսզի ուսուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարարություն փաթեթները ներկայացնելիս առաջնորդվեն ներքոնշյալ ձևաչափով.

1. Ուսուցիչը տարակարգի շնորհման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով։

2. Ուսուցիչը դիմումը լրացնելիս նշում է դպրոցի տվյալները, ինչ առարկա է դասավանդում և որ տարակարգի համար է դիմում: Դիմումի վերջում գրում է «Կից ներկայացնում եմ ուղարկվող փաստաթղթերի և նյութերի ցանկը» նախադասությունը և դրանից հետո թվարկում ներկայացվող փաստաթղթերի անվանումները:

3. Ուսուցիչը դիմումում նշում է իր անձնական տվյալները՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:

4. Տեքստային նյութերը ներկայացվում են .doc կամ .docx կամ .pdf ձևաչափով։

5. Նկարները ներկայացվում են jpeg կամ png ձևաչափով։

6. Տեսագրությունները ներկայացվում են MP4 ձևաչափով։

7. Ուսուցիչը ներկայացվող բոլոր փաստաթղթերը հավաքում է էլեկտրոնային թղթապանակներում։ Յուրաքանչյուր թղթապանակ կրում է կարգի տվյալ կետի անվանումը։ Այդ թղթապանակում տեղադրվում են այդ կետով պահանջվող համապատասխան նյութերը: Այլ անվանումներով թղթապանակները չեն դիտարկվելու։

8. Դիմումի ամսաթվից հետո ուղարկված կամ տեղադրված փաստաթղթերը և թղթապանակները չեն ընդունվելու։

9. Դպրոցի տնօրենը ստուգում է ուսուցչի կազմած նյութերի փաթեթը, համոզվում է, որ այն կազմված է պատշաճ ձևով և նրա երաշխավորությամբ փաթեթը ուսուցչի կողմից ներկայացվում է ԿԳՄՍՆ։ Տնօրենի այս պարտականությունը նկարագրված է ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության 48-րդ կետի 15-րդ ենթակետում:

Ներկայացված ձևաչափին չհամապատասխանող փաթեթները չեն դիտարկվելու և վերադարձվելու են։