ԳլխավորԼուր

Փրկարարները ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել

Օգոստոսի 8-ին, ժամը 18:27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում տղամարդու դի կա, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակներ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացի Գ․ Խ․-ի (մոտ 34 տարեկան) դին։

Comment here