ԳլխավորԼուր

1 զոհ, 20 տուժած. պայթյուն՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և քսան տուժած, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Պայթյունի հետևանքով շինություն է փլուզվել, փլվածքների տակ մնացել են մարդիկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 մարտական հաշվարկ։

Լուսանկարը՝ Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։