ԳլխավորԼուր

Պայթյուն Գյումրիում. զոհվել են ամուսիններ

Սահմանազատված տարածք

Օգոստոսի 7-ին, ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյուն  է տեղի ունեցել: Տարածք են  ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներն ու  ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Պայթյունի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսիններ: Դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110-րդ և 104-րդ մասի հատկանիշներով («Ինքնասպանության հասցնել» ու «Սպանություն»):

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրել է,որ մահացածներն ամուսիններ են:

«Տեղի է ունեցել պայթյուն, ամուսինները զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ամուսինը զինծառայող էր»,-ասել է դատախազը:

Comment here