ԳլխավորԼուր

Գրողներ, ձեր օրն է

Այսօր Գրողների միջազգային օրն է: Այն նշվում է P.E.N. ակումբի կողմից 1986թ. մարտի 3-ից մինչ օրս:

Ակումբի անվանումն առաջացել է «բանաստեղծներ», «էսսեիստներ», «վիպասաններ» (Poets, Essayists and Novelists) բառերի առաջին տառերից, բայց ներառում է գրական բոլոր ժանրերով զբաղվողներին, նաև` լրագրողներին ու պատմաբաններին:

Միջազգային «Պեն» ակումբը գրողների համաշխարհային ասոցացիա է, որն հիմնադրել է անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթը 1921թ. Լոնդոնում: Ակումբի առաջին նախագահն էր Ջոն Գոլսուորսին: Առաջին անդամներից էին Բեռնարդ Շոուն, Ջոզեֆ Քոնրադը և այլք:

2010 թվականի տվյալներով՝ «Պեն» ակումբն ունի 144 ազգային կենտրոններ աշխարհի 101 երկրում։

Առաջարկում ենք ծանոթանալ (կամ վերընթերցել) մեր «Մի կտոր գիրք» բաժնի հեղինակների ու ստեղծագործությունների հետ։

 

Comment here