Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները նշել են Գանեշ Չատուրթի ավանդական փառատոնը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի կողմից:
Փառատոնի գլխավոր հյուրերն էին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրի Կիշան Դան Դեվալը, ԵՊԲՀ պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի դեկան Գայանե Ավետիսյանը, Օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի փոխդեկան և Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, Օտարերկրացիների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սեթին, Հնդկաստանի դեսպանատան աշխատակից Շամբհու Ամիթաբը՝ կնոջ՝ Նիշա Ամիթաբի հետ, Հնդկաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակից Աշոկ Բհատնագարը:
Միջոցառման մասնակիցները հատուկ շնորհակալություն են հայտնել փառատոնի հիմնական կազմակերպիչներին՝ «Հնդկա-հայկական բարեկամություն» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Լուսինե Թորոյանին և ծրագրերի համակարգող Կարեն Մկրտչյանին:
Փառատոնի ընթացքում անցկացվել է հատուկ Prasada-ն կամ սնունդ առաջարկելու արարողությունը, իսկ ծրագիրն ավարտվել է ԵՊԲՀ ուսանողների պատրաստած հատուկ նախուտեստների և զովացուցիչ ըմպելիքների մատուցմամբ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։