Արցախյան պատերազմ-2020Գլխավոր

Ուսանողական ընկերները ճակատագրի բերումով դարձան նաև մարտական ընկերներ

Բժշկական կրթօջախի շատ սովորողներ պատերազմական օրերին աչքի ընկան իրենց հերոսություններով, որոնք առավել քան օրինակելի են ապագա բժիշկների համար, տեղեկացնում են ԵՊԲՀ լրատվական ծառայությունից։

ԵՊԲՀ քոլեջի 2020 թվականի շրջանավարտներ 19-ամյա Հակոբ Գասպարյանն ու Տիգրան Բաբայանը՝ որպես ենթասպա բուժակներ, պատերազմի առաջին իսկ օրվանից եղել են առաջնագծում և պատվով իրականացրել իրենց առաքելությունը` փրկելով շատ վիրավորների կյանքեր։ Ուսանողական ընկերները ճակատագրի բերումով դարձան նաև մարտական ընկերներ:

Քոլեջում չորս տարի սովորելուց հետո երկու ընկերները պայմանագրային զինվորական ծառայության անցան նույն զորամասի տարբեր գումարտակներում՝ երեք տարի ժամկետով: Մարտի դաշտում կրակահերթերի, անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ բուժօգնություն են ցույց տվել և փրկել են վիրավոր զինվորների կյանքեր։

Ծառայության մեկնարկից 16 օր անց սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 25-ին Տիգրանը դիրքերից իջել, իսկ Հակոբը նույն օրը բարձրացել էր: Մարտական ընկերները վիրավորներին օգնության շտապելու և տեղափոխելու ընթացքում երբեմն կարծել են, որ չի հաջողվի փրկել, սակայն ամեն անգամ՝ ամենավտանգավոր իրավիճակներում էլ նրանք կարողացել են վերադառնալ և ավարտին հասցնել սկսած գործը:

Հակոբի հայրը ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի  Համազորային պատրաստության ցիկլի ավագ դասախոս Գառնիկ Գասպարյանն է: Նա պատերազմի առաջին օրը կամավորագրվել է՝ որդու կողքին լինելու համար: Հայր և որդի որոշել էին, որ եթե իրենցից մեկը զոհվի, ապա մյուսը տուն է վերադառնալու:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here