ԳլխավորԼուր

«Մեծ լուսավորիչը». կայացավ աբովյանագիտական մարզային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Մեծ լուսավորիչը» աբովյանագիտական մարզային օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Մասնակցում էին ՀՀ Կոտայքի մարզի 10 դպրոց: Այս անգամ խմբերը ներկայացան բեմականացումներով և ասմունքներով:

Օլիմպիադայի գլխավոր մրցանակ էր սահմանվել «Լավագույն աբովյանականներ» ապակե գավաթ, 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի համար՝ հուշամեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր և աբովյանական հուշանվերներ:

Օլիմպիադային հաղթող թիմ ճանաչվեց Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան N 10 հիմնական դպրոցի «Աստղասփյուռներ» թիմը, Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվ. հ. հիմն. դպրոցի «Վերելք» թիմը գրավեց 2-րդ տեղը, 3-րդ տեղին արժանացավ Կամարիսի Ա. Սիմոնյանի անվ. միջն. դպրոցի «Լուսավորության սերմնացաններ» թիմը:

«Լավագույն ասմունք» անվանակարգին արժանացավ Հրազդանի հ. 2 հիմն. դպրոցի «Արարատ» թիմը, «Լավագույն բեմականացում» անվանակարգին՝ Նոր Գեղիի հ. 1 միջն. դպրոցի «ՇՈՄԷԱ» թիմը:

Մնացած մասնակից թիմերը թանգարանի կողմից ստացան շնորհակալագրեր և հուշանվերներ:

Մասնակիցներին նվերներ տրվեցին նաև մարզպետարանի կողմից:

Թանգարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում Կոտայքի մարզպետարանին համագործակցության և աջակցության համար, ինչպես նաև օլիմպիադայի մասնակից դպրոցներին՝ կատարած մեծածավալ աշխատանքի և մասնակցության համար:

Comment here