ԳլխավորԼուր

Արցախում ռուսաց լեզվի օլիմպիադայի մասնակիցներին այցելել են ռուս խաղաղապահները

Արցախի Հանրապետությունում շարունակվում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ռուսաց լեզվի առարկայական օլիմպիադան։

Օլիմպիադայի մասնակիցներին հաջողություն մաղթելու էին եկել ռուսական խաղաղապահ զորակազմից ներկայացուցիչներ։

Շրջանային փուլի արդյունքների հիման վրա ռուսաց լեզվի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է 54 աշակերտ։