ԳլխավորԼուր

ՇՊՀ-ի ուսանողական խորհուրդը պատրաստվում է դատարան դիմել

Շիրակի պետական համալսարան, ՇՊՀ

Մեր երկրի համար այս ծանր օրերին, երբ կանգնած ենք հայրենիքի կորստի առջև, ՀՀ ԿԳՄՍ արդեն նախկին և տխրահռչակ նախարարը հերթական անօրինական որոշումն է կայացրել` սորոսական «Ռեստարտ» նախաձեռնության ճյուղ հանդիսացող ` «Նոր Ուսանողական խորհուրդ» խմբավորման կանոնադրությունը հաստատելով որպես ՇՊՀ ուսանողական խորհուրդի կանոնադրություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել ՇՊՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջում։

«Պետք է նշել, որ ՇՊՀ ուսանողական խորհուրդը գործել է միշտ և գործում է այսօր։ Տխրահռչակ Արայիկ Հարությունյանը չի հաստատել ՇՊՀ իրական ուսխորհրդի կանոնադրությունը, որը դրված է եղել նրա սեղանին դեռևս սեպտեմբերի 15-ից և մինչև հիմա չի պատասխանել թե ինչու դեռ հաստատված չէ։

ԿԳՄՍ նախկին նախարարը գործել է թայֆայաբազության բոլոր կանոններով` հաստատելով սորոսական երիտթևի կանոնադրությունը։

ՇՊՀ Նոր ուսանողական խորհուրդ կոչվող ինքնահռչակ խումբը արել է հայտարարություն, որում նշվում, որ ՇՊՀ-ում երկար տարիներ գոյություն ունեցող Ուսանողական խորհուրդը դադարեցնում է իր լիազորությունները։ Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և իրենց կանոնադրությունը հաստատելու հիմքերը պարզ չեն։ ԿԳՄՍ նախարարը նաև չի պատասխանել ՇՊՀ ՈւԽ-ի նամակին, որում հաստատման ենք ուղարկել մեր կանոնադրությունը։ Սույն թվականի նոյեմբերի 26-ին ՇՊՀ ՈւԽ-ն նամակ է ուղղել ԿԳՄՍ նախարարին, պահանջելով պարզաբանումներ վերոնշյալ հայտարարության վերաբերյալ, որը, սակայն, նույնպես մնացել է անպատասխան։

ՇՊՀ ՈւԽ-ն դատապարտում է ԿԳՄՍ հակաօրինական պահվածքը ուսանողական խնդիրների վերաբերությամբ, ինչպես նաև դատապարտում է բուհի ղեկավարության անգործությունը, որը հանցավոր բնույթ ունի։

Շիրակի պետական համալսարանի ուսխորհուրդը չենք թողնի, որ սորոսական թևի ներկայացուցիչներն անօրինական կերպով զբաղվեն ուսանողական կյանքի կազմակերպմամաբ և բուհի կառավարմամբ, մենք դիմելու ենք դատարան որպեսզի կասեցվի այս խայտառակ որոշումը և դիմելու ենք պատկան մարմիններին, որպեսզի բարձրացվի այս հարցը հանրային տիրույթում»,-նշված է գրառման մեջ։

Comment here