ԳլխավորԼուր

Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում. Ասկերանի շրջանի վարչակազմ

Այս օրերին շփման գծին մոտ գտնվող մի շարք գյուղերում մեր զինված ուժերն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ասկերանի շրջանի վարչակազմը։

«Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հորդորում ենք զերծ մնալ անհիմն պնդումներից ու շահարկումներից՝ հանրության շրջանում չհրահրելու խուճապային տրամադրություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։