ԳլխավորԼուր

Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը. Մինաս

Ասում են բացառիկները միշտ թանկ են վճարում՝ ի վերուստ տրված շնորհի համար, ֆեյսբուքյան էջում գրել է Աիդա Ներսիսյանը:

Այդպես եղավ և Մինասի պարագայում: Բնությունը որքան շռայլորեն էր օժտել նրան, ճակատագիրը նույնքան դաժան վարվեց:
1972 թվականի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում: Այրվում է մոտ 300 աշխատանք, որից 120–ը՝ գեղանկարներ:

Հաշված րոպեների ընթացքում մոխրի վերածվեց տարիների աշխատանքը, այդ թվում և «Թորոս Ռոսլինի ծնունդը» հայտնի կտավը: Ու թեև հետագայում Մինասը այն վրձնեց պատերին, որ էլ երբեք չայրվի, միևնույն է, շատ որմնանկարներ զոհ գնացին 88-ի երկրաշարժին:

Իսկ անդառնալին 1975 փետրվարի 16-ին էր, երբ Մինասը Երևանում ենթարկվեց ավտովթարի, իսկ մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին մահացավ: Նա 46 տարեկան էր:

Հրանտ Մաթևոսյանն է դիպուկ ասել. «Մինասի մահով մեր արվեստը կողոպտվեց»:

Գնաց Լույսի վարպետը, այն բացառիկը, ով կարողանում էր գույների հակադրության միջոցով տրամադրություն ստեղծել:

Ինքը այսպես էր բացատրում.
«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»։

Comment here