ԳլխավորԼուր

Լուսինե Նավասարդյանի «Լռություն»-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Լուսինե Նավասարդյանի «Լռություն»-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Լուսինե Նավասարդյանի «Լռություն» մուլտիմեդիա նախագիծը։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ու դրան հետևած Արցախի կորստի կործանարար հետևանքը հավաքական խոր տրավմա է, որը դեռ լիովին չի ըմբռնվել կամ վերլուծության ենթարկվել հայ հասարակության կողմից։ Այժմ, երբ փորձում ենք վերակառուցել կյանքը անցյալի մոխիրներից, նման ինքնահայեցումը դեռ չափից դուրս ծանր է թվում։ Կարո՞ղ է արդյոք արվեստը օգնել մեզ ընկալել այս ողբերգության աներևակայելի ծավալը և հետևություններ անել…

«Լռություն» նախագծով մեկնարկում է Հայաստանի ազգային պատկերասրահի՝ ժամանակակից հայ արվեստագետների նոր և նշանակալի ստեղծագործությունների ցուցադրությանը նվիրված «Հեռապատումներ» ծրագիրը։

Համադրող՝ Վիգեն Գալստյան։ Ցուցադրությունը բաց է մինչև փետրվարի 2-ը։