ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակ՝ Լեհաստանում ուսանելու համար

Կրակովի Յագելոնյան համալսարան, Լեհաստան

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակի 2025-2026 թթ․ մրցութային հայտերի ընդունելությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Կրթաթոշակային ծրագիրը ներառում է 9 կամ 4 ամսյա դասընթացներ՝ լեհերենով կամ անգլերենով՝ Լեհաստանի լավագույն համալսարաններում: Կրթաթոշակի շրջանակում նախատեսվում է կազմակերպչական և նյութատեխնիկական աջակցություն Լեհաստանում գտնվելու ընթացքում, աջակցություն պետական ​​և մասնավոր հաստատություններում պրակտիկայի և աշխատանքի տեղավորման հարցում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 1-ն է։

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասն տեղեկությունը հասանելի է https://kirkland.edu.pl/en/ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10-599-646: